Կարդալ ավելին
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ
ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄ

ՕԾՎԵՑ ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԳԵՈՐԳԻԵՎՍԿ ՔԱՂԱՔԻ ՍԲ. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

ՕԾՎԵՑ ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ԳԵՈՐԳԻԵՎՍԿ ՔԱՂԱՔԻ ՍԲ. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ


2011 թվականի նոյեմբերի 29-ին, ձեռամբ Հարավային Ռուսաստանի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի և Կոտայքի թեմի առաջնորդ գերշ. Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի, օծվեց Գեորգիևսկի Սբ. Գևորգ եկեղեցին:
Սբ. Գևորգ եկեղեցու հիմնական բարերարներն են՝ Սերգեյ Դոևը, Իգոր Ավանեսյան,Վալերի Ցուգունյանը, Վլադիմիր Հարությունյանը, ինչպես նաև մի շարք հավատացյալ հայորդիներ:
Վեհափառ Հայրապետի օրհնությունը ժողովրդին փոխանցեց Կոտայքի թեմի առաջնորդ գերշ. Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, իսկ թեմակալ առաջնորդ Մովսես Սրբազանը ներկայացրեց եկեղեցու կարևորությունը, և իր գնահատանքն ու օրհնությունը բաժանեց բոլոր բարերարներին, հավատավոր ժողովրդին և հատկապես բարձր գնահատեց սբ. Գևորգ եկեղեցու հովիվ արժանապատիվ Տ. Վարդան քահանա Հունանյանի նվիրական ծառայությունը:
Գեորգիևսկ քաղաքը հիմնվել է 1777 թ.: Հիմնադրումից հետո այստեղ տեղափոխվել են հայեր Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Վանից, Մուշից, Համշենից: 1780-90-ականներին քաղաքում կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին քանդվել է համայնավարների կողմից (1942 թ.):
Ներկայումս քաղաքում ապրում է մոտ 15-20 հազար հայություն: