Կարդալ ավելին
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ
ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄ

ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ԳԵՐԱՇՆՈՐՀ
Տ. ՄՈՎՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄՈՎՍԵՍՅԱՆ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

Տ. Մովսես Եպիսկոպոս Մովսեսյանը (ավազանի անունով Կամո) ծնվել է 1964թ. սեպտեմբերի 13-ին, Աբովյանի շրջանի, ներկայիս Կոտայքի մարզի Գողթ գյուղում։
1981 թ. ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը:
1982 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանը, ավարտել 1989թ.:
1983 -1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1989 թ. մայիս ամսին ձեռնադրվել է սարկավագ: Նույն թվականին Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնել է Զագորսկ (Սերգիև Պոսադ), ուսումը շարունակել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայի ասպիրանտուրայում, որտեղ էլ ստացել է Աստվածաբանության Թեկնածուի աստիճան:
1991 թ. ձեռամբ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նշանակվել է Մոսկվայի հայ համայնքի Հոգևոր Հովիվ:
1996 թ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքից ստացել է Վարդապետական Գավազան:
1998 թ. նշանակվել է Սուրբ Հռիփսիմե Վանքի վանահայր:
2000 թվականին Տ.Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ:
2001 թ. սեպտեմբերի 30-ին ձեռամբ Տ.Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է Եպիսկոպոս:

Հոգևոր գրական գործեր.

1. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանի ավարտաճառն եղել է «Ակների դպրոցը» թեմայով:
2. «Հովնան Օձնեցու քրիստոսաբանությունը» վերնագրով պաշտպանել է Վարդապետական թեզը:
3. Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայում պաշտպանել է «Հայաստանի թեմերը Ռուսաստանում» Աստվածաբանական թեկնածուական թեզը: